Հայությունը փակել է Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները
Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի հայկական համայնքը փակել է Համբուրգ քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը
- Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
- Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել
- Իտալիայի նախկին փոխվարչապետ, սենատոր Մատեո Սալվինին միացել է հայերի բողոքի ակցիային
- Փարիզում հայ համայնքը բազմամարդ ցույց է կազմակերպել
- Բողոքի ցույց Լոնդոնում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի
- Բողոքի ակցիա Ալեքսանդրիա քաղաքում՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի
- Հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում Ֆրանսիայում
- Ցյուրիխում տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ Ադրբեջանի
- Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
- Հայերի բողոքի ակցիան Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց․ Մենք Ձեզ մեղադրում ենք, ԱՄՈ՛Թ
- Հայերի բողոքի ակցիան Միլանում՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի
- Աշխարհում չկա համայնք, որն այս ամենին այս կամ այն ձևով չի մասնակցում. «Հայաստան» հիմնադրամի տնօրեն