Պետք է վերջ դրվի թուրք-ադրբեջանական տեռորիզմին. Շվեդահայերը բողոքի ակցիա են իրականացնում
Շվեդահայերը այսօր ևս բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Արցախի։ Ակցիան անցկացվում էր Շվեդիայի պառլամենտի (Ռիկսդագ) շենքի մոտ։
Նշենք, որ այսօր Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ինչպես նաև «Շվեդ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Բյորն Սյոդերը մի շարք հարցեր պետք է ուղղեին Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեին, այդ իսկ պատճառով շվեդահայերը հավաքվել էին պառլամենտի մոտ գտնվող հրապարակում և իրենց աջակցություն էին հայտնում պատգամավորներին։
«Stop Azerbaijan», «Stop Turkey agression» վանկարկելով՝ ակցիայի մասնակիցները հայտնում էին իրենց դժգոհությունն Արցախյան շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և խաղաղ բնակիչներին թիրախավորելու վերաբերյալ։
«Պետք է վերջ դրվի Էրդողանի տեռորիզմին, պետք է վերջ դրվի թուրքերի կողմից իրականացվող ագրեսիային։ Պետք է վերջ տալ Էդրողանի և Ալիևի կողմից հրահրվող պատերազմին, պետք է վերջ տալ տեռորիզմին, պետք է վերջ տալ Արցախի խաղաղ բնակչության սպանությանը»,- նշում էին ակցիայի մասնակիցները։
Նրանք Շվեդիայի իշխանություններին կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը և կանխել թուրք-ադրբեջանական տեռորիզմը։
«Ճանաչե՛ք Արցախը, ճանաչե՛ք Ղարաբաղը։ Արցախը Հայաստան է»,- ասում էին ակցիայի մասնակիցները։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Եվրոպայի հայությունը ևս նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիայից Իտալիա, Գերմանիայից Դանիա։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
- Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Հայ կանայք ու երեխաները պահանջում են պարտադրել խաղաղություն
- Հայությունը փակել է Եվրոպայի միջպետական ավտոմայրուղիները
- Ստոկհոլմում հայերը բողոքի ակցիա են անցկացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան