Արցախը դիմել է աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ իր անկախությունը ճանաչելու կոչով. ԱԺ նախագահ
«Մենք դիմել ենք աշխարհի բոլոր խորհրդարաններին, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը»,- Արցախի հանրային ՀԸ-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը` նշելով, որ Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի ճանաչման հարցն արդեն դրված է:
Նա ասել է, որ Արցախի միջազգային ճանաչումը իր տեղը կդնի Ադրբեջանին.
«Եվ եթե Արցախը միջազգայնորեն ճանաչված երկիր լինի, նա կարող է ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, ներառվել որևէ կառուցի մեջ և պայքարել իր անկախության ու անվտանգության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի անկախության ճանաչման պահանջով երթ Երևանում՝ դեսպանատների մոտ
- Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Ֆրանսիայի իշխանություններին «անհապաղ» ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
- Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին