Կարեն Վրթանեսյան. Տպավորություն է, որ մեր հայրենակիցների զգալի մասը դեռ չի ընկալում, որ իսկապես պատերազմի մեջ ենք
Տեղեկատվական անվտանգության, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Գուցե սխալվում եմ, բայց տպավորություն ունեմ, որ մեր հայրենակիցների զգալի մասը դեռ չի ընկալում, որ իսկապես պատերազմի մեջ ենք։
Չեմ նկատում, որ գիտակցեն իրականության փոփոխությունը և հասկանան, որ շատ բաներ անդառնալի փոխվել են / փոխվում են։
Որ ամենամեծ սպասվելիք զոհաբերությունը՝ պեդիկյուրի կամ մորուքը խնամելու սեանսը բաց թողնելը չի։ Որ էդ օդային տագնապը ոչ միայն «հեռավոր Ստեփանակերտում», այլ հենց Երևանում կարող է հնչել։
Հասկանո՞ւմ եք, որ հիմա սովորական թվացող շատ բաներ ուր որ է՝ սկսելու են փոխվել գլխապտույտ արագությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը