ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է լուրջ մտահոգվել կողմերի գործողությունների շարունակմամբ և քաղաքացիական բնակչության վրա այդ գործողությունների հետևանքների համար»,- ասել է նա և հավելել. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք քաղաքացիական բնակչության տառապանքներով: Պետք է կրկին վճառականորեն դատապարտել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչություն կամ ենթակառուցվածքների դեմ»:
Ըստ Ստեֆան Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է անձամբ մասնակցել այդ խնդիրների քննարկմանը և կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ:
«Երկու կողմերին էլ ուղղված նրա կոչը միանգամայն պարզ է՝ չափազանց կարևոր է, որ նրանք լիովին կատարեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը նրանք համաձայնեցրել են որպես գերակա միջոց մարդասիրական նկատառումներից ելնելով»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նա նաև շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել մարդասիրական օգնություն, եթե նման դիմում ստանա և պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Ինչպես ընդգծել է Ստեֆան Դյուժարիկը, հակամարտության գոտում իրավիճակը արագորեն փոխվում է, և շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ արագ շարժվեն դեպի ապաշիկացում, քանի որ ակնհայտ է, որ առկա է հակամարտության ընդլայնման և տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացման սպառնալիք:
«Մեր ուշադրության կենտրոնում է մնում այն հարցը, ըստ որի՝ կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է վերադառնան բանակցությունների»,- ամփոփել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան