Միլոնով. Չեմ ցանկանում լինել մի երկրի սպիտակ ցուցակում, որ թուրքական անօդաչուներ է ուղարկում կանանց ու երեխաներին սպանելու համար
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովն արձագանքել է Ադրբեջանի կողմից իրեն սև ցուցակում ընդգրկելու մասին լուրերին։
«Եթե դա այն երկիրն է, որ ես տեսա, թե ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրը, որ թուրքական անօդաչու սարքեր է ուղարկում կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ բնակավայրերը ռմբակոծելու համար, ապա ես, ամենայն հավանականությամբ, չեմ ցանկանում լինել այդ երկրի սպիտակ ցուցակում, ավելի լավ է՝ ես լինեմ ամենասև ցուցակում»,- ասել է ռուս պատգամավորը։
Նա ընդգծել է, որ քաղաքակիրթ պետությունը, որը ցանկանում է միջազգային հանրության անդամ լինել, չպետք է այդպես վարվի։
«Եթե նույնիսկ իր ձախ ուսին նստած են ԻԳԻԼ-ի գրոհայիններն ու պարոն Էրդողանը, պարոն Ալիևը չպետք է իրեն պահի որպես մարդ, որի անունը հավիտյան սևով է գրվելու Ադրբեջանի պատմության մեջ։ Չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին մղում է հակամարտության, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- նշել է Միլոնովը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները որոշում կկայացնեն ԼՂ-ում մարտական գործողությունների դադարեցման մասին։
«Նրանք կարող ենք ցկյանս ինձ ներառել այս ցուցակում, բայց գլխավորն այն է, որ նրանք խաղաղ բնակիչներին չընդգրկեն զոհվածների ցուցակում։ Իսկ նրանք դա կարող են և անում են։ Նրանք պատերազմ են մղում, նրանք հենց այս պահին մարդասպաններ են, մարդկանց արյունը նրան ձեռքերին է, նրանց խղճին է։ Ինչպե՞ս են նրանք այդպես ապրելու։ Այ դա կտեսնենք»,- ընդգծել է ռուս խորհրդարանականը։
Նա նշել է, որ մեկնել է Ստեփանակերտ հումանիտար նպատակներով, իսկ իրեն սև ցուցակում ներառելը համարել է խորհրդանիշ այն բանի, որ ագրեսոր քաղաքական գործիչները չեն ցանկանում խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել։
«Ես զինվորական չեմ, ոչ էլ լրտես, ոչ էլ գաղտնի զենք։ Ես Ստեփանակերտում եղել եմ բացառապես հումանիտար նպատակներով և մտադիր եմ օգնել մարդկանց։ Ո՞ւմ է պետք սրացումը։ Նրանց, ովքեր այդ հողերում խաղաղություն չեն ուզում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն Պետդումայի պատգամավոր Միլոնովին ընդգրկեց անցանկալի անձանց ցուցակում` Արցախ կատարած այցի պատճառով
- ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է Վիտալի Միլոնովին
- Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան