Բարեգործական համերգների հասույթը՝ արցախցիների կարիքներին
Անվանի կոմպազիտոր, ֆլեյտահար և երգեհոնահար Վալերի Տոլստովն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։
«Սիրելի՛ հայ (և ոչ միայն) երաժիշտներ, որ այժմ գտնվում եք Շվեյցարիայում։
Մենք պատրաստվում ենք բարեգործական համերգների շարք անցկացնել, որոնց հասույթը կներդրվի տներից զրկված արցախցիների կարիքների հոգալուն և Շուշիի եկեղեցու վերակառուցմանը, որը հրետակոծման հետևանքով է վնասվել։ Եթե մասնակցելու ցանկություն ունեք՝ անպայման դիմեք։
Առաջին համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, Toni Areal Zurich-ում։
Հ․Գ․ Կարանտինային ժամանակներից ի վեր ես որևէ համերգ չեմ ունեցել։ Համերգներիս վերսկսման պատճառը ողբերգական է, սակայն մենք բոլորս պատերազմի ավարտի շուտափույթ հույս ունենք»,- նշված է նրա խոսքում, որը ներկայացրել է Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախումբը։
Հարակից հրապարակումներ`
- «Վերցրե՛ք ձեր դիերն ու հեռացե՛ք». Սիմոն Աբգարյանը՝ Էրդողանին
- Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար. Շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին
- Խելագարվելը դատարկ բան է թվում` լաց լինելու պես հեշտ ու լաց լինելու պես իզուր. Հովիկ Չարխչյան
- Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը՝ Էրդողանին և Ալիևին. «Ձեր առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը»
- «Ճանաչեք Արցախը». Հայտնի երգչուհի Մարիա Գուլեգինայի պահանջը
- Հպարտանում եմ հայի ոգով, որ պաշտպանում եք ձեր գեղեցիկ երկիրն ու հիասքանչ մշակույթը. Աշխարհահռչակ դիրիժոր
- Սերժ Ավետիքյան. Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու
- Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում