Քաղաքագետ. Ալիևը սեփական տրիումֆի ձախողումը հիմնավորելու նախապատրաստական աշխատանքներ է տանում
Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է.
«Երբ որ Ալիևը հայտարարում ա, թե վայ ամաաաաան, մենք չգիտեին, որ հայերն այդքան զենք ունեին, դրանք փող չունեին, դրանց այդքան զենք որտեղից և այլն, նա ընդամենը սիգնալ է տալիս ժողողովրդին, որ էս 15 տարի ձեզ քյոլմշտրելով 50 մլրդ դրել եմ բանակի վրա ու դրածի համեմատ սարսափելի համեստ արդյունք եմ ապահովել, որովհետև էտ կավարնի արմյանները եսիմ որտեղից զենք են կուտակել։ Փող չունեին, բայց կուտակել են։
Նա, բնականաբար, սեփական տրիումֆի ձախողումը հիմնավորելու նախապատրաստական աշխատանքներ է տանում։ Ենթադրում եմ, որ հաջորդ սերիայում կհնչեն հեքիաթներ դիասպորայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Չինաստանի ու Հնդկաստանի թաքուն օգնության մասին։
Բայց էստեղ կարևորը դա չի, կարևորը, որ Հայաստանին հաջողվել է փող չունենալով ռազմական բալանս ապահովել (դիսբալանսը ստեղծվել է հիմնականում 2020 թվականի հուլիս-օգոստոսին՝ հայտնի բայրաքթարների ձեռքբերմամբ կամ նույնիսկ անվճար առաքմամբ)։
Որպեսզի հասկանանք՝ ոնց ենք հաղթելու, լավ կլինի հասկանանք՝ իսկ ոնց է ստացվել էտ բալասնսը։
Ըստ որում՝ հասկանալուց հետո պարտադիր չէ այդ մասին ֆեյսբուքում գրառում անել։ Պարզապես ամեն մեկը թող իր համար հետևություններ անի»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը