Շերեմետևոյում մնացած «Radio France»-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար Կլոդ Բրյուոն կվերադառնա Երևան
«Շերեմետևո»-ում մնացած «Radio France»-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար Կլոդ Բրյուոն, օդանավակայանի մաքուր գոտում երկու օր սպասելուց հետո, շաբաթ երեկոյան կվերադառնա Երևան: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել է Բրյուոն։
«Ես վերադառնում եմ Երևան ժամը 18: 20-ին»,- ասել է նա: Այստեղ նա կսպասի Ռուսաստան վերադառնալու թույլտվությանը:
Ըստ Բրյուոյի, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյան, որը վերահսկում է ֆրանսիացի լրագրողների աշխատանքը Ռուսաստանում, իրեն ասել է, որ լրագրողը պետք է վերադառնա Երևան և նամակ ուղարկի (Ռուսաստանի իշխանություններին) և խնդրի վերադառնալ:
«Ինձ ասել են, որ ես պատասխան կստանամ մոտ 2 ամիս հետո», - ավելացրել է Բրյուոն: Գերատեսչությունից լրագրողին ասել են, որ այդ փաստաթղթերը նա կարող է ներկայացնել միայն Ռուսաստանի սահմաններից դուրս:
Հինգշաբթի երեկոյան Բրյուոյի թարգմանիչ Միխայիլ Ռոշչինը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Երևանից Մոսկվա մեկնած ֆրանսիացի լրագրողին թույլ չեն տվել հատել սահմանը ՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին Ռուսաստանի կառավարության մարտյան հրամանը: Ինքը՝ Բրյուոն, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական բախումը լուսաբանելու համար:
Ֆրանսիացին արդեն չորս տարի ապրում է Մոսկվայում, ունի աշխատանքային վիզա և հավատարմագրված է Ռուսաստանի արտգործնախարարությունում: Ռուսաստանի մայրաքաղաքում նրան սպասում են կինն ու երեխաները: Ռոշչինի կարծիքով, Բրյուոյին խանգարել է այն փաստը, որ Ռուսաստանից Հայաստան մեկնելուց առաջ նա չի զգուշացրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվա վերադառնալու մտադրության մասին և չի հասել ընդգրկվել արտասահմանցիների ցուցակներում, որոնց թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան:
Բրյուոն երկու գիշեր անցկացրելէ Շերեմետևոյի տրանզիտային գոտում գտնվող հյուրանոցում: Նա իր իրավիճակի մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ին և Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը: «Radio France» ընկերությունը, ըստ լրագրողի, կապվել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ: