Հոկտեմբերի 10-17-ը հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը
Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Նշվում է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈւ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել ավելի քան 100 քաղաքացիական անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին