Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայերի խաղաղ ցույցերը
Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որով անդրադարձել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած բախումներին, որոնք տեղի են ունենում 7200 մղոն հեռավորության վրա։
«Այդ բախումները մեր համայնքում շատերի համար անմիջական ու ծայրահեղ նշանակություն ունեն։ Մենք լսում ու հասկանում ենք ձեզ։ Փաստորեն, Լոս Անջելեսի շրջանում հայկական ծագում ունեցող ավելի շատ մարդիկ են ապրում, քան Հայաստանից դուրս՝ աշխարհի ցանկացած այլ վայրում։
Մենք ականատես ենք ու դատապարտում ենք Արցախում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և հարձակումները: Ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերը այստեղ՝ Լոս Անջելեսում, և կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան