ՌԴ դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ամերիկյան ու ռուսական կողմի դիրքորոշումները համընկնում են
Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ սկզբունքային հարցերում ՌԴ և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը։ Այնքան քիչ են դեպքերը, իրադարձությունները, երբ ամերիկյան ու ռուսական դիրքորոշումները համընկնում են, մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին կրակի դադարեցման ու բանակցային գործընթաց սկսելու կոչ արեցինք»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ նյուանսներ կան, իսկ սկզբունքորեն կողմերը սատարում են այն գործընթացը, որը կողմերին կդնի խաղաղության ռելսերի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Փայլանը Մինսկի խմբին կոչ է արել ակտիվ աշխատել
- Արմեն Աշոտյան. Ի՞նչ հետևություններ կարելի է անել Մինսկի խմբի հայտարարությունից
- Մոսկվայում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
- Փաշինյան. Հայաստանը ողջունել է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հրադադար հաստատելու կոչը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարածած հայտարարությունն անմիջապես աչքի է ընկնում անհասկանալի չեզոքությամբ. Նաիրա Կարապետյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ են արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան