Մեր հրետանավորները խոցել են 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը, և հակառակորդը նահանջել է. ՊՆ ներկայացուցիչ
Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով, առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։ Հյուսիսային ուղղությամբ մարտերն այդքան թեժ չեն եղել, ինչքան նախորդ երկու- երկու օրերին։ Ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, հարձակում, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են։
Ա. Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ. ՊՆ
- Ապատեղեկատվություն տարածելիս Ադրբեջանը հատել է բանականի բոլոր սահմանները. ՊՆ
- ՊՆ. Հայկական Սու-25 ինքնաթիռի խոցման մասին լուրերն ապատեղեկատվություն են
- ՊԲ-ն հրապարակել է Գյանջայի լեգիտիմ ռազմական նշանակետերը
- ՊԲ. Լուսադեմին Ադրբեջանն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով
- Ենթադրաբար Արցախի ՊԲ զինծառայողի մարմինն խոշտանգման լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին. Դատախազություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան