ԵԽ-ն մրցանակ սահմանեց Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները հետաքննող սպանված լրագրողի անունով
Եվրախորհրդարանն ուրբաթ օրը Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակ է սահմանել հետաքննող լրագրության ոլորտում՝ ի հիշատակ մալթացի լրագրողի, որը սպանվել էր ուղիղ երեք տարի առաջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Դաֆնա Կարուանա Գալիցիայի մրցանակը, որպես ազատ մամուլի կարևորության մասին հիշեցում, ընդգծում է այն կարևոր դերը, որը լրագրողները խաղում են մեր ժողովրդավարությունը պահպանելու գործում: Այս մրցանակը նախատեսված է օգնելու լրագրողներին՝ իրենց կարևոր և հաճախ վտանգավոր աշխատանքում»,- ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեյդե Հաուտալան:
Լրագրողի հետաքննությունների թեմաներն էին՝ կոռուպցիան կառավարություններում, փողերի լվացումը, բիզնեսի և կազմակերպված հանցավորության կապը: Նա գրել է Պանամայի փաստաթղթերի մասին: 2016 թվականին նա մեղադրեց վարչապետ Ջոզեֆ Մուսկատին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեջ:
Կարուանա Գալիցիան սպանվեց 2017-ի հոկտեմբերի 16-ին, երբ նրա մեքենան պայթեցվել էր: Իշխանությունների կողմից նրա սպանության հետաքննության վերաբերյալ հասարակության վրդովմունքը ի վերջո հանգեցրեց վարչապետ Մուսկատի պաշտոնանկությանը:
20,000 եվրո կանխիկ բաղադրիչ ունեցող ամենամյա մրցանակը 2021-ի հոկտեմբերից կտրվի ԵՄ լրագրողներին կամ լրագրողների խմբերին: Թեկնածուներն ու դափնեկիրները կընտրվեն անկախ հանձնաժողովի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա