Կադրեր՝ Ադրբեջանի կողմից հրետակոծված Արցախի խաղաղ բնակավայրերից
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է տեսանյութ՝ ցուցադրելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները։
«Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը»,-գրում է կենտրոնը։
Տեսանյութում երևում է, որ ավերվել են բնակելի տներ, վնասվել են խանութներ, մեքենաներ։
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Ընդհանուր վնասների չափը ճշտվում է: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում ավերածությունները մեծ են
- ՊԲ. Լուսադեմին Ադրբեջանն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան