Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործուն քայլերի. Արցախի ԱԳՆ
«Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ»,- այս մասին ասվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ:
Նշվում է, որ ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև հարվածները Հայաստանի Հանրապետության տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին:
«Այն պայմաններում, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը համառորեն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ընդունված հումանիտար զինադադարի մասին համատեղ հայտարարությունը, ինչպես նաև անտեսում է քաղաքակիրթ աշխարհի՝ արյունահեղությունը կանգնեցնելու կոչերը, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ ԼՂ պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը
- Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան