F16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքի էջում փաստում է, որ Ադրբեջանում F16-երը ապօրինի են գտնվում:
Քաղաքագետը գրում է. «Թուրքիային պատկանող ամերիկյան F16 ինքնաթիռների տեղակայումն Ադրբեջանում ապօրինի է:
«Զենքի արտահանման վերահսկման մասին» ԱՄՆ օրենքը պարտավորեցնում է, որ օտարերկրյա պետական կառույցները պետք է ստանան ԱՄՆ կառավարության հավանությունը, նախքան ԱՄՆ-ի ծագմամբ զենքը երրորդ կողմին փոխանցելը: Նման հավանություն չկա:
Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան խախտում է ամերիկյան օրենսդրությունն ու պայմանագրային պարտավորությունները»:
Հրապարակելով Գյանջայի օդանավակայանում կանգնած F16 ինքնաթիռների արբանյակային լուսանկարին՝ քաղաքագետը գրում է. «Համարյա վստահ եմ, որ այս նկարը NASA-ն է արել և փոխանցել New York Times-ին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան