Ապատեղեկատվություն տարածելիս Ադրբեջանը հատել է բանականի բոլոր սահմանները. ՊՆ
ՀՀ պաշտապանության նախարարությունը հրապարակել է փաստեր, որոնք հաստատում են, որ նախորդ օրը Գայնջայում հնչած պայթյունը և դրան հետևած հայտարարություններն ու հեռուստառեպորտաժները Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է, որը հատել է բանականի բոլոր սահմանները:
ՊՆ-ն հայտնում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ սեփական քաղաքացիենրի արյան գնով քարոզչական ֆոն ապահովելու համար: Գյանջայում հնչած պայթյունից ակնթարթներ անց տեղում են հայտնվում ադրբեջանական հեռուստատեսության աշխատակիցները և լուսաբանում այն: Ըստ ՀՀ ՊՆ-ի, սա արվում էր այն իրավիճակում, երբ հրթիռային հարվածների դեպքում բացառված չեն հաջորդ հարվածները:
«Եթե այն հրթիռային հարված էր, ապա տեղի իշխանությունները պետք է գոնե զգուշանային, հնարավոր երկրորդ, երրորդ հարվածներից՝ առժամանակ հեռու տանելով քաղաքացիական բնակչությանը, բայց չգիտես ինչու կար վստահություն, որ հարվածներ այլևս չէին լինելու»,- ասվում է ՊՆ-ի տարածած տեսանյութում:
Հայկական կողմը նշում է, որ նույնքան արագ՝ պայթյունից րոպեներ անց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը պնդեց, որ հարվածը հասցվել է Հայաստանի կողմից և այն կատարվել է «Սկադ» տիպի հրթիռով՝ չբերելով ոչ մի ապացույց, մինչդեռ հրթիռի տեսակը բացահայտելու համար պետք է բավականին երկար ուսումնասիրություն իրականացվեր:
Անդրադառնալով ապատեղեկատվության մյուս դրվագին՝ ՀՀ ՊՆ-ն նկատում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան տարածել էր մի լուսանկար, որում իբր փլատակների տակից հանում են զոհված երեխայի մարմին, որը իրականության հետ ոչ մի կապ չուներ և այն արված է եղել 4 տարի առաջ Սիրիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան