Ուստի մի ասեք ինձ, որ Ադրբեջանի ժողովուրդը մեղավոր չէ. Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է, որ Ալիևի հետ Արդբեջանի ժողովուրդը նույնպես պետասխանատու է պատերազմի համար:
Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սա կարևոր է իմանալ: Քաղաքացիները և մարդիկ լիովին պատասխանատու են իրենց կառավարությունների գործողությունների համար: Հետևաբար, ողջ ադրբեջանական ժողովուրդը, ով ընդունեց և աջակցեց իր առաջնորդի ռազմատենչությունը, այսօր կրում է Ալիևի գործողությունների համապարփակ պատասխանատվությունը: 1988-ի փետրվարից ի վեր նա կրում է նույն պատասխանատվությունը հայերի զանգվածային էթնիկական մաքրման համար:
Ուստի մի ասեք ինձ, որ Ադրբեջանի ժողովուրդը մեղավոր չէ. Նրանք են պատասխանատու պատերազմը սանձազերծելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի ժողովրդի նման, Ադրբեջանի ժողովուրդը նույնպես ստիպված կլինի կիսել սարսափելի հետևանքները կատարածի համար՝ իրենց հանցավոր քաղաքական ղեկավարության հետ միասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը