Գեղարքունիքի մարզում ընդհանուր խոցվել է թշնամու 18 ԱԹՍ
«Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել է թշնամու 18 ԱԹՍ։ Դրանք խոցվել են ոչ միայն Վարդենիսի տարածաշրջանում, նաև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում»,-ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Գ. Սանոսյանն ասաց, որ Մեծ Մասրիկում ունեն մեկ զոհ, երկու վիրավոր, վերջերս 14-ամյա Նարեկը վիրավորվել է հերթական խոցման արդյունքում։
Մարզպետն ասաց, որ բազմաթիվ դաշտային տարածքներում կան հրետակոծություններ, որոնք բերում են նրան, որ գյուղատնտեսական աշխատանքները իրականացվելու խնդիր կարող է առաջանալ և առաջացել է։
Մարզպետն ասաց նաև, որ ընդհանուր առմամբ՝ մարզի բնակչությունն առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել թշնամու կողմից իրականացվող գործողություններին, և բավական լավ քաղպաշտպանության է անցել, դրա արդյունքում կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից։
Գ.Սանոսնյանը նաև մի պատմություն ներկայացրեց. «Սևանից Գևորգը, ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ։ Ինչու ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից։ Գևորգը զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է, առաջին գծում մեր տղաների կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր
- Գլխավոր դատախազություն. Վարդենիսում երեկ զոհվել է երկու, վիրավորվել 10 զինծառայող
- Վթար Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
- Երկու ժամում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ
- Թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում
- Թշնամին հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
- Ադրբեջանը Վարդենիսից բացի նաև գյուղերի քաղաքացիական օբյեկտներն է թիրախավորել. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին