Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են ակցիայից վերադարձող հայերի առանձին մեքենաների վրա
Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում հայ համայնքի խաղաղ ակցիայի մասնակիցների վրա: «Արմենպրեսսի» փոխանցմամբ, ակցիայի ավարտից հետո, երբ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմից ուղևորվում էին Թել Ավիվ, ադրբեջանցիները փակել են ճանապարհը և սկսել հարձակվել հայկական դրոշներով առանձին մեքենաների վրա:
Ակցիայի մասնակից, քաղաքագետ Մենդել Կորսունսկու խոսքով՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, ինչպես նաև շտապօգնությունը: Ադրբեջանցիները կանգնեցրել են Հայաստանի դրոշով մեքենան և տարեց հայի ծեծել: Բացի այդ, նրանք վնասել են նաև հայերի մեքենաները:
Կորսունսկին ասել է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները ակցիա են անցկացրել Պետախ-Տիկվա քաղաքում, որտեղ ապրում է շուրջ 1000 հայ: Հայ համայնքը ոստիկանության պահանջով ոչ մի կերպ չի խառնվել ադրբեջանական գործողությանը:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելում ակցիա է անցկացվել Ադրբեջանին զենք վաճառելու դեմ: Ավտոերթը Հայֆայից ուղղվել է Երուսաղեմ և Կնեսետի շենքի դիմաց ակցիա է իրականացվել: Դրան մասնակցել են 300 մեքենա և մի քանի հարյուր մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ակցիա է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ
- Հրեա ուսանողների համաշխարհային միություն․ Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել զենքի բոլոր արտահանումներն Ադրբեջան
- Հանրաճանաչ իսրայելցի ջութակահար. Շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին
- Վարդան Ոսկանյան. Իրանի տարածքում ընկած ԱԹՍ-ն իսրայելական «Ռաֆայել» մակնիշի հետախուզական սարք է
- Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի հայցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին