Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսային զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքից տեղեկանում ենք, որ հեռախոսային զրույցների ընթացքում քննարկվել է «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»։
Լավրովը շեշտադրել է հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության արդիականությունը։
Զրույցների ընթացքում ընդգծվել է երեք ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ին հումանիտար նպատակներով հրադադար նախատեսող մոսկովյան հայտարարությանը խստագույն հետևելու անհրաժեշտությունը։
Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման շուտափույթ հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության կարևորությունը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել երկու հարթության մեջ
- Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ. Լավրով
- Առաջարկությունները, որոնք միջնորդները մշակել և շարունակում են քննարկել, մնում են բանակցությունների սեղանին. Սերգեյ Լավրով
- Լավրով․ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ հաստատվել է բանակցային ֆորմատի անփոփոխելիությունը
- Զ. Մնացականյան. Լավրովի հետ եղել է կառուցողական երկխոսություն
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը