Նախապատրաստվում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն. «The hill»
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը և ուժեղացնի Թուրքիայի վրա ճնշումը` դադարեցնելու միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը: Այս մասին «The Hill»- ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Նշվում է, որ դեսպանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել այս ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ, որին մասնակցելու են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ըստ աղբյուրի, հանդիպումը, որն անցկացվելու է Միացյալ Նահանգների և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության շրջանակներում, նոր հրատապություն է ձեռք բերում` կապված Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ապահովման անհրաժեշտության հետ:
«Մենք աշխատում ենք արտգործնախարարի Վաշինգտոն այցի նախապատրաստման ուղղությամբ»,- ասել է Ներսեսյանը՝ հավելելով, որ այցի մանրամասները պաշտոնապես կներկայացնեն Հայաստանի արտգործնախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան