Քաղաքագետ. Պետական պաշտպանության կոմիտե ստեղծելը վաղուց հասունացած թեմա է
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով ավելի քան մեկ տասնյակ կուսակցությունների համատեղ հայտարարությանը, գրում է.
«Կուսակցությունների այսօրվա առաջարկ-հայտարությունը փաստացի Պետական պաշտպանության կոմիտե ստեղծելու կոչ էր:
Սա վաղուց հասունացած թեմա է, որի մասին ինքս եմ ռազմական գործողությունների հենց առաջին իսկ օրից մի քանի անգամ նշել:
Միայն մոբիլիզացիոն ռեսուրսը կարող է առկա բարդ իրավիճակում ճիշտ ու ադեկվատ որոշումներ ապահովել»։
Հիշեցնենք, որ կուսակցությունների հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում։ Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, գործողություններ կատարելու ու համակարգելու իրավասություններով։
2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավվել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարներին, ռազմական ու քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տասնյակից ավելի կուսակցություններ կառավարությունից պահանջում են օպերատիվ կառավարման շտաբ ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը