Եկեք որոշ ծախսեր կրճատենք և գումարը ուղղենք Արցախին. Ջավախք հիմնադրամ
Արդեն մեկ շաբաթ է Ջավախք հիմնադրամի երիտասարդները սկսել են դրամահավաքի երկրորդ փուլը: Jnews-ի հաղոդմամբ, դրամահավաքի առաջին փուլը կարողացել են հաջողությամբ ավարտին հասնցել և Հայաստան Համահայկական հիմնադրամին փոխանցել ավելի քան 270 000 դոլար:
Սեպտեմբերին վերջին, երբ Արցախում սկսվել էր պատերազմը, Ախալքալաքում երիտասարդները մեկ օրում ինքնակազմակերպլ, ստեղծել էին հիմնադրամ և լծվել Արցախին ու հայ զինվորին օգնելու գործին: Ջավախահայությանը կոչ են անում մի քիչ կրճատել առօրյա ծախսերը և տնտեսված գումարը հանգանակել Արցախի համար:
«Ժողովուրդ ջան, եկեք մի քանի օր առօրյա հոգսերից կտրվենք, միասնական լինենք, մենք դեռ շատ անելիք ունենք: Մենք մեզ մի քիչ նեղություն պատճառենք, եկեք որոշ ծախսեր կրճատենք և գումարը ուղղենք Արցախին: Եթե ուզում եք առանձին փոխանցեք, ուզում եք Ջավախք հիմնադրամի միջոցով, ով և ինչպես ուզում է, կարևորը գումարը տեղ հասնի: Դառնանք մեկ բռունցք, առաջնորդվենք մեկ գաղափար սկզբունքով, որպեսզի հաղթենք: Կռիվը դեռ չի դադարել, մեր զինվորները շարունակում են կյանքի գնով պաշտպանել հող հայրենին»,- ասում են Ջավախք հիմնադրամի երիտասարդները
Հարակից հրապարակումներ`
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
- «Ջավախքն Արցախի կողքին է»
- Հոգեհանգստյան կարգ Ախալքալաքում՝ ի հիշատակ Արցախում օրերս զոհված Ջավախքի որդիների
- Արցախի դրոշը Էվերեստի գագաթ հասցրած հայուհին Ջավախքում է
- Զորակցության քայլերթ՝ Ջավախքում
- Ջավախքցիներն Արյունաբանական կենտրոնին նվիրել են ամենագնաց
- Ջավախքցիները բացել են վրաց-թուրքական սահման տանող ճանապարհը
- Ջավախքցիները փորձում են թույլ չտալ թուրքական բեռնատարների մուտքը Վրաստան
- Ջավախքից 2 բեռնատարով մթերք են ուղարկել դիրքեր
- Ջավախքի հայ ազգաբնակչությունը վճռականորեն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և ուղիները է որոնում տարբեր ձեւերով աջակցելու
- Ջավախքը պատրաստվում է մեկնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին