Շփման գծում վիրավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը մահացել է
«Մեր Ռուստամը, մեր ընկերը, մեր եղբայրը, մեր սև հովազը, «Սև հովազ» ջոկատի հրամանատարը էլ չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քիչ առաջ հերոսի սիրտը կանգնեց: Արցախում թուրքի անօդաչուն հարվածել է Ռուստամի մեքենային ու 29-ամյա որդին, հերոս որդին տեղում մահացել էր:
Մեր հերոս բժիշկները թե՛ Ստեփանակերտում, թե՛ «Էրեբունի» կլինիկայում արեցին անհնարը՝ Ռուստամի, արցախյան բոլոր պատերազմներով անցած հերոս Ռուստամի կյանքը փրկելու համար:
Չստացվեց:
Կյանքի հետ անհամատեղելի էին բեկորային վնասվածքները:
Սատկացնելու ենք, մինչև վերջին թուրքի լամուկը սատկացնելու ենք: Վրեժդ լուծելու ենք Ռուստամ ջան ու բոլոր հերոս տղաներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Արցախյան շփման գծում վիրավորվել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նրա որդին հակառակորդի կրակից զոհվել էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան