Քաղաքական 13:54 17/10/2020 Հայաստան

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանից գրասենյակից հետաքրքրվել է, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Գրասենյակից պատասխանել ենն, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը: 

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ  նամակով  դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին,  որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացրելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որ հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի։

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է  էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք:

Հարգելի՛ Դոնալդ,

Իմ կարծիքով, կան մի շարք հնարավոր եղանակներ, որոնցով մեր ԵԺԿ ընտանիքը կարող է օգնել հանգուցալուծելու ներկա պատերազմը՝ ընտրելով հնարավոր ներգրավվածության ցանկից՝ սկսած վերոհիշյալ մարդասիրական նախաձեռնություններից կամ խթանելով 2016-ի մայիսին Վիեննայում համաձայնեցված և վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով միջնորդավորված գործարքում նշված հրադադարի գործարկման մեխանիզմները: Վերջապես, այս բոլոր ջանքերի կատարյալ նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է եվրոպական և ԵՄ անդամ երկրների ազգային մակարդակներում` «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ:

Եվրոպան պետք է աջակցի պետականաշինության այս ջանքերին և նպաստի Եվրոպայի ամենաերիտասարդ ապագա պետության կայացմանը: Այսօր ոչ մի ուժ կամ տրամաբանություն, բացի դիվական ցեղասպան տրամաբանությունից, չի կարող հպատակեցնել Արցախի ժողովրդին: Նրանք վճռական են ազատ մնալու կամ մեռնելու՝ հանուն իրենց քաղաքակրթության, հավատքի, ժողովրդավարական արժեքների և ինքնության: Այս փոքր ազգի փաստացի անկախությունը ճանաչելու քայլը կարող է երկար սպասված իմպուլս ստեղծել Ղարաբաղի դե յուրե միջազգային ճանաչման համար՝ այդպիսով փրկելով այս հպարտ ժողովրդին սպառնացող սպանդից:

Իրավիճակի իմ ընկալումն այն է, որ քանի դեռ եվրոպական քաղաքական առաջնորդները, լինեն իշխանություն, թե ընդդիմություն, չդիմեն վերոհիշյալ երկու միջոցներից որևէ մեկին կամ երկուսին, մենք դատապարտված ենք շատ շուտ ականատես լինելու մեծ ողբերգության: Թուրքիային, այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր, հանդուրժելը ի վերջո կհանգեցնի այդ երկրի բռնապետի՝ դեպի Եվրոպա անխափան գրոհին՝ լինի դա փախստականների հոսքի սպառնալիքներով, թե նոր երկրներ ահաբեկչություն արտահանելով:

Այդ իսկ պատճառով ես՝ որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր, հորդորում եմ միջամտել Ձեր հաստատուն խոհեմության ձայնով և գործելու կոչով, ամեն կերպ աջակցել և պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ազատությունը»,-ասված է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵԺԿ նախագահին հղված նամակում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, և պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
Նա մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
Աղբյուր` Panorama.am
08:42
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հրդեհ՝ Մուսալեռ գյուղում, այրվել են տուն, երկու անասնագոմի տանիքները
Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
07:54
Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
07:37
Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
«Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների...
Աղբյուր` Panorama.am
22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}