Բաքուն հայտարարում է իր պատրաստակամությունը Հայաստանին փոխանցել զոհված զինծառայողների մի մասի մարմինները
Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգով Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին այսր հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և քաղաքացիների անհետ կորածների պետական հանձնաժողովից։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է այն մասին, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանի կարգոց փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մի մասը մարմինները նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։
Պետական հանձնաժողովը ԿԽՄԿ-ին խնդրել է այդ մասին տեղեկացնել հակառակ կողմին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության որոշմամբ հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվել է մարդասիրական զինադադար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կտրականապես մերժել է մարտադաշտից վիրավորներին դուրս բերելու Կարմիր խաչի միջնորդությունը. Աննա Նաղդալյան
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
- Կարմիր խաչը իր թիմի անվտանգության համար մարդասիրական միջացառում կանցկացնի ամբողջական հրադադարի պայմաններում միայն
- Կարմիր խաչը պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական անելիք ունի. Տիգրան Աբրահամյան
- Կարմիր խաչ. Քաղաքացիական անձինք կրում են բռնության ուժգնության ծանրությունը
- Կարմիր խաչը մտահոգված է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան