Աշոտյան. Հրադադարի բանալիները իրականում Մոսկվայում են
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։
Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարևոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։
ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է անել. ակտիվացնել ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ, և նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։
Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միևնույն է, Մոսկվայում են»։
Հարակից հրապարակումներ`
- Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները
- Ադրբեջանը խախտել է հումանիտար հրադադարը
- Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը
- ԿԽՄԿ-ն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմին կհետևեն
- Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կասեցնում այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին