Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա. Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Թե բա հումանիտար հրադադար․․․
Վտանգավոր է իրատեսությունից կտրվելը, պատրանքներին տրվելը։ Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա։ Նա էլ որևէ պատճառ չունի կանգնելու, քանի որ հեռու է նպատակների իրականացումից։
Իսկ կրակի դադարեցման որևէ պայմանավորվածություն օգտագործվում է միայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու, վերախմբավորվելու համար։
Կորցրած զինծառայողի ու նրա հարազատների հանդեպ տարրական բարոյականություն, հարգանք չունեցող թշնամուն վստահելը վտանգավոր խաբկանք է»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության որոշմամբ, հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվել է մարդասիրական զինադադար: Սակայն, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։ Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ. ՊՆ
- Հենց այդ էլ ուզում էինք լսել. Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի
- Թշնամին ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հումանիտար հրադադարը
- ՀՀ ԱԳՆ. Բարձր ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը
- Արցախի ԱԳՆ-ն՝ մարդասիրական հրադադարի մասին
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
- ՍԴՀԿ-ն համաձայնությունն է հայտնում արտահերթ խորհրադարանական ընտրությունների գաղափարին