Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը վաղը կհանդիպեն քաղհասարակության ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 19-ին ժամը 16:00-ին Երևանում կկայանա ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի համատեղ փակ հանդիպումը ՀՀ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների հետ, որոնք ցանկանում են ժորևէ կերպ օգնել Արցախին, հատկապես՝ իրենց միջազգային գործընկերների ու փորձառության միջոցով:
«Հանդիպման ընթացքում ներկայացնելու ենք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի բնակչության դեմ իրականացված ոճրագործությունները և մեր հնարավոր անելիքները դրանք պատշաճորեն փաստագրելու և միջազգայնացնելու, ինչպես նաև միջազգային տարաբնույթ աջակցության հասնելու ուղղությամբ։
Հանդիպումը տեղի կունենա Երևանի Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։ Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար զանգահարեք՝ 095 939226, մեկ կազմակերպությունից ցանկալի է մեկ հոգի լինի:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ:
Հ․Գ․ Խնդրում ենք հանդիպմանը գալ դիմակներով»,- ֆեյսուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները 2 ԱԹՍ են խոցել
- Դիերի առկայությունը աղետալի է նաև վարակիչ հիվանդությունների տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից. ՄԻՊ
- Ունենք 36 քաղաքացիական զոհ, որոնցից 20-ը սպանվել է իր բնակության վայրում. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան