Ժոզեպ Բորել. Քաղաքացիների նկատմամբ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր տարածել է հայտարարություն՝ ողջունելով հոկտեմբերի 18-ին ժամը 00։00-ի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքներով ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգմամբ։
Տարածած հայտարարության մեջ նա ցավ է հայտնել, որ չնայած դրան՝ բռնությունները ջարունակվում են, հաղորդվում է ԼՂ-ում ու դրա շուրջ մարտերի մասին։
«Դա հանգեցնում է ավելի շատ քաղաքացիական տառապանքների։ Այն խորացնում է պետությունների ու հասարակության մեջ առկա հակամարտությունը, ու վերքի ապաքինումը դարձնում էլ ավելի բարդ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն անցել է ծանր տառապանքների միջով։ Հակամարտությունը հանգեցրել է մեծ թվով, անընդունելի քաղաքացիական զոհերի: ԵՄ-ն խստորեն դատապարտում է բոլոր նման հարձակումները `անկախ դրանց ծագումից»,-նշել է Բորելն իր հայտարարության մեջ։
Նա նշել է, որ այսօր հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների հետ՝ ընդգծել, որ երկու կողմերն առանց նախապայմանների պետք է հարգեն հրադադարը։
«Ես նաև ընդգծել եմ, որ քաղաքացիների նկատմամբ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Դրանք չեն կարող արադարացվել։ Ես կրկնեցի, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտության երկարատև լուծման գործում։ ԵՄ-ն կշարունակի իրավիճակի դիտարկումը»,,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ժ. Բորելի հետ հեռախոսազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի հաստատման շուրջ պայմանավորվածությանը և դրան հաջորդած իրավիճակին, հայտնեկ է, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը և խախտելով ձեռքբերված պայմանավորվածությունը, չի հրաժարվում Արցախի դեմ ռազմական ագրեսիան դադարեցնելու և հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտավարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան-Բորել հեռախոսազրույցում ներկայացվել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները
- Լավրովը Բորելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
- Ժոզեպ Բորել․ ԵՄ-ն ծայրաստիճան անհանգստացած է ռազմական գործողությունների շարունակման մասին հաղորդագրություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան