18.10.2020. Կորոնավիրուսի 1694 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք: Առողջացել է 179 մարդ: Մեկ օրում մահացել է 16 մարդ, որից երկուսը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Մահվան ևս 316 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկել են կորոնավիրուսի տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները
- 17.10.2020. Կորոնավիրուսի 1540 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ
- Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է գրիպի սեզոնային աշխուժացման փուլում. Սահակյան
- Նախարար. Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ
- 15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ
- Վերջին 14 օրերին կորոնավիրուսի դեպքերի աճը հասնում է գրեթե 113 տոկոսի. ԱՆ ներկայացուցիչ
- ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին