Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին
Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն այսօրվանից վերանում, Իրանը կկարողանա գնել և վաճառել զենք։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Կիրակի օրը հանվել են զենքի փոխադրման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումները։
Միևնույն ժամանակ, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանը սեփական արտադրության շնորհիվ ապահովում է երկրի պաշտպանական կարիքների 90 տոկոսը և կախված չէ արտասահմանյան երկրներից։
Նշենք, որ Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ
- Զարիֆը պատասխանել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությանը
- Իրանը դեմ է արտահայտվելու զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի հայտարարությանը
- Պոմպեոն քննարկում է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման պլանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին