ՅՈՒՆԻՍԵՖ. ԼՂ-ում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համա
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ.
«Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունն անընդունելի սպառնալիք է երեխաների համար։ Երեխաների մահվան և վիրավորման բազմաթիվ դեպքերին զուգահեռ՝ վնասվել կամ փլուզվել են հարյուրավոր տներ և դպրոցներ։ Բազմաթիվ երեխաներ ընտանիքների հետ շաբաթներ շարունակ տառապում են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը խստագույնս հորդորում է, որ պետք է հավատարիմ մնալ հումանիտար հրադադարին, որին երկու կողմն էլ համաձայնել էր հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանքիները, քաղաքացիական հաստատությունները պետք է պաշտպանված լինեն մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի տառին համապատասխան։ Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը բոլոր երեխաների լավագույն շահն է»։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյան. Միանում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին
- ՅՈՒՆԻՍԵՖ. Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից