Տնտեսություն 15:46 17/10/2020 Հայաստան

Թող մեզ ջրամբարով չվախեցնեն․ Ջրաբանը Ադրբեջանի նկրտումների մասին

«Վերջին օրերին նրանց կարևոր ռազմական թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարին տիրանալն է։ Սա շատ խոշոր ջրամբար է, կառուցվել է Արաքս գետի վրա, Իրանի ֆինանսական միջոցներով։ Ջրամբարը հիմնականում օգտագործում է Իրանի իսլամական հանրապետությունը։ Թուրքադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են ինչ-որ կերպ վնաս հասցնել ջրամբարին»,- այս մասին օրերս մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ավելի վաղ բնապահպանական հնարավոր աղետի մասին զգուշացրեց նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ո՞ր ջրամբարի մասին է խոսքը և ի՞նչ հետևանքներ կարող է առաջանալ  թշնամու  հնարավոր հարվածից

Խոսքը՝ «Խոդա  Աֆարինի» ջրամբարի մասին է ,որը գտնվում է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին։ «Խոդա» թարգմանաբար նշանակում է Աստված, այսինքն՝ իրանցիներն այն կոչել են «Աստծո» ջրամբար։ Արաքս գետի վրա կառուցված  այս ջրամբարը շահագործվում է 2010 թվականից։ Ջրամբարի կառուցումն ունի 2 նպատակով՝ ստանալ  էլեկտրաէներգիա և ոռոգել Իրանի հյուսիսային շրջանի շուրջ 75.000 հա հողատարածք։ 

Հաշվի առնելով Իրանի, հատկապես հյուսիսային շրջանների բնապահպանական սուր վիճակը,  մասնավորապես, կլիմայական փոփոխությունների ֆոնին ջրային պաշարների կտրուկ անկումը,  գետերի ջրերի ցամաքում, ջրամբարն իսկապես փրկություն կամ «Աստծո պարգև» կարելի է համարել  Իրանի համար։ Սակայն, ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, հիմա էլ ադրբեջանական կողմը թիրախավորել է ջրամբարը՝ ցանկանալով վնասել այն։ 

Եթե ադրբեջանցիները վնասեն ջրամբարն, ապա առաջին հերթին այն պատուհաս է դառնալու Իրանի համար։ Ջրաամբարը բավականին մեծ է ծավալներով (1,612×106 մ3 ) և հնարավոր փլուզման դեպքում մոտակա գյուղերը կունենան զգալի մարդկային և նյութական կորուստներ։

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ջրամբարի ջրերը սնում են Ուրմիա լիճը, որն ունի բարձր աղակալություն։

«Ուրմիա լճից էլ դուրս է գալիս Ուրմիա գետը, որն անցնում է ողջ Ատրպատականով և ոռոգում  մոտակա գյուղերի հողատարածքները։ Այս գյուղերը ևս կկրեն մեծ կորուստներ։ Բացի այդ, ջրերը կլվանան և կտանեն հողի վրայի շերտը, առաջացնելով հողային էրոզիա։ Մի խոսքով՝ կդառնա  տափաստանային տարածք։ Առանց այդ էլ տարածաշրջանում նկատելի է կլիմայական փոփոխության հետևանքները, հնարավոր աղետի դեպքում, փոփոխությունն առավել ցայտուն կլինի։ Կարձանագրվի նաև բուսական և կենդանական աշխարհի կորուստներ»,- ասաց ջրաբանը։

Այդուհանդերձ, Քնարիկ Հովհաննիսյանը հակառկորդին հորդորում է, մեզ չվախեցնել ջրամբարի հարվածով, քանզի նույն աղետը կարող է իրենց «դուռը չոքել»։

«Եթե մենք թիրախավորենք իրենց Մինգեչաուրի ջրամբարը, ապա ջրերը կմաքրեն Ադրբեջանի զգալի մասը, ներառյալ՝ Բաքուն։ Մեր Ախուրյանի ջրամբարից 2-3 անգամ մեծ է, մի ծով է։ Այնպես, որ թող մեզ վրա մատ թափ չտան»,- ավելացրեց մասնագետը։

Ընդհանուր առմամբ, խոսելով մեր ջրամբարների անվտանգության խնդրից, ջրաբանը ընդգծեց, որ առհասարակ մեր երկրում կառուցված և կառուցվող ջրամբարներն ունեն բարձր անվտանգություն։ Կառուցվելիս հաշվի են առնվել մեր թշնամիների հավակնոտ ցանկությունները։ Ավելին, Հովհաննիսյանի պնդմամբ, եթե Հայաստանում վնասվի որևէ ջրամբար, ապա առաջին վնասը կկրեն հենց հարևանները։

Մասնագետը նաև նշեց, որ պատահական չէ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները հատկապես ջրային պաշարների մասով, քանզի երկու երկրներում էլ քաղցրահամ ջրային պաշարների մեղմ ասած սղություն է։ 

Ադրբեջանում վերջին տասնամյակում 1-1,5 անգամ նվազել է Քուռ գետի ջրի մակարդակը, որը հիմնական ջրային աղբյուրներից է։ Արդյունքում  առաջացել են գյուղատնտեսական հողերի ոռոգման խնդիրներ և ոչ միայն։ Մեղմ ասաց, այս երկիրը կանգնած է էկոլոգիական աղետի եզրին։

«Ջրային սթերս» է նաև հարևան Թուրքիայում։ Խմելու ջրի խնդիրն այնքան սուր է դրված, որ պատասխանատու մարմինները մտածում են խոշոր քաղաքներում ջուրը բնակիչներին հասցնեն ժամով։ Չնայած, որ հսկայական ֆինանսական միջոցներ են ծախսվում ջրամբարների կառուցման և  ջրային պաշարների կուտակման համար, այդ թվում Արաքս գետի վրա։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}