Մինչև վերջին մարդը պատրաստ ենք մեր հողը պաշտպանել. առաջնագծից
«Մեր անձնակազմի դուխը միշտ բարձր է, պատրաստ ենք առաջնագծում ցանկացած գործողություն կատարել՝ պաշտպանելով մեր դիրքը, մեր սահմանն ու ազգը»,- Արցախի ՊԲ պատրաստած հերթական տեսանյութում վստահեցնում է հայրենիքի պատշպաններից մեկը։
Մյուս քաջորդին էլ վստահեցնում է՝ զինվորների բարոյահոգեբանական վիճակը լավ է, բոլոր զինվորներն իրենց առջև դրված խնդիրներն անխտիր կատարում են, լիարժեք տիրապետում են իրենց գործին։
«Հավաստիացնում եմ թե՛ իմ հարազատներին, թե՛ ամբողջ հայությանը, որ այստեղ ամեն ինչ կարգին է, պատրաստ կանգնած ենք»,- ասում է տղաներից մյուսը։
Նրանցից մեկն էլ հայ ազգին վստահեցնում է, որ ամեն ինչ լավ է լինելու. «Մեր նման զինվորները, մեր նման կայուն, հասուն մարդիկ կանգնած են սահմանին և հսկում են սահմանին»։
Ժամկետային զինծառայողից կամավոր զինվորագրված վստահեցնում են՝ մինչև վերջին մարդը պատրաստ են մեր հողը պաշտպանել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունները քննարկել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները
- «Հայոց արևելից կողմանց պաշտպանները». լուսանկարներ առաջնագծից
- Վրեժից, ցավից, սիրուց, ուժից ծնված ժպիտներ. ֆոտոշարք՝ առաջնագծից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան