Մեզ անհրաժեշտ է կայունություն ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցային գործընթացում. ԵԱՀԿ նախագահ
ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 17-ին համաձայնեցված հումանիտար զինադադարը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարաների կողմից հաստատված հումանիտար զինադադարը։ Մեզ անհրաժեշտ է կայունություն ինչպես հողիի վրա, այնպես էլ բանակցային գործընթացում՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- ասվում է Twitter-ում ԵԱՀԿ նախագահի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»:
Սակայն, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խախտել է հումանիտար հրադադարը
- ՀՀ ԱԳՆ. Բարձր ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը
- ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին միջանցք տրամադրել. Պողոսյան
- Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Արցախի նախագահի խոսնակ
- Արցախի ԱԳՆ-ն՝ մարդասիրական հրադադարի մասին
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան