Օգտվեք այն ԶԼՄ-ներից, որոնց ծանոթ էիք մինչև պատերազմը. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է՝ օգտվել բացառապես այն ԶԼՄ-ներից, որոնք ծանոթ էին մինչև պատերազմը։
«Հարգելի հայրենակիցներ։ Անընդհատ հարցեր եմ ստանում. էս կայքը ումնա, էն կայքը ումն ա։ Ասեմ. հիմա ժամանակը չէ բացահայտելու նոր հայկական լրատվականներ։ Օգտվում եք բացառապես նրանցից, որոնք ծանոթ էին մինչև պատերազմ։
Թիթեռնիկ նկարելու օրեր չեն։ Նոր տեսա, նույնիսկ մի պատգամավոր իր մոտ բացահայտ ադրբեջանական կայքից բացահայտ ապատեղեկատվություն է դրել, հարցնում ա. Էս ճի՞շտ ա, թե չէ։ Պատասխանը էս հարցի էսպիսին է. եթե համոզված չես, մի տեղադրի, նույնիսկ հարց տալու համար։ Հաստատ կարելի է օֆլայն հարցնել մի փորձագետի կամ լրագրողի։ Կամ սպասել, մինչև պարզ կդառնա։ Էլի կրկնեմ. թիթեռնիկ նկարելու ժամանակներ չեն։ Իհարկե, եթե չեք սիրում նկարել ու վաճառել, որ Հիմնադրամին փոխանցվի գումարը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։