Ա. Հովհաննիսյան. Ես տեսա տեսանյութը, թե ինչպես են կենդանիներն հոշոտում հակառակորդի զոհերի մարմինները
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լիովին չի տիրապետում «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մի մասի մարմինները միակողմանի կարգով փոխանցելու վերաբերյալ հրապարակման մանրամասներին։
Միասնական տեղեկատվական կենտրոնում ՊՆ ներկայացուցիչը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, նշեց, որ այսօր ինքն էլ է կարդացել այդ լուրը։
Panorama.am-ը հարցրել էր՝ ճի՞շտ է արդյոք այդ լուրը, և եթե այո, ապա ինչո՞ւ է միակողմանի իրականացվելու դիերի փոխանակումը, ի՞նչ է արվելու թշնամու հազարավոր դիերի հետ, երբ արդեն խոսվում է վարակի տարածման վտանգի մասին։
«Այս տեղեկությունը շատ խոսուն է այն առումով, որ Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը, նա թքած ունի սեփական կորուստների վրա։ Ես այսօր տեսա նաև այն տեսնայութը, որի մասին տղաներից լսել էի, ճահճուտներում ինչպես են կենդանիները հոշոտում նրանց դիակները։ Այնպես որ զարմանալու ոչ մի բան ես չեմ տեսնում»,-ասաց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
- Բաքուն հայտարարում է իր պատրաստակամությունը Հայաստանին փոխանցել զոհված զինծառայողների մի մասի մարմինները
- Դիերի առկայությունը աղետալի է նաև վարակիչ հիվանդությունների տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան