Արկադի Անդրեասյան. Առաջնագծում ինձնից փոքր տղաներ կան, որ հերոսական կռիվ են տալիս
Զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազի առաջին իսկ օրերեից կամավոր մեկնել է առաջնագծի հյուսիասային ուղղություն, աչքի ընկել մի շարք հնարամտություններով, խիզախությամբ, քաջությամբ գործողություններով։
Ա. Անդրեասյանը, ինչպես ներկայացրեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, 2014 թ. հուլիս-օգոստոսին տեղի ունեցած իրադարձության հերոսներից է։
«2015-ին չավարտեցի ծառայությունս, քանի որ ստացա ականապայթյունային վնասվածք։ Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության իմ զոհված ընկների, հրամանատարների ու թափված բոլորի արյան համար»,-տեղեկատվական միասնական կենտրոնում ասաց Անդրեասյանը։
Նա ընդգծում է. «Մենք պետք է պաշտպանենք մեր երկրի սահմանները, մայրերին, քույրերին ու երեխաներին։ Առաջնագծում տղաները մարտական են, բոլորի հոգում, սրտում մի նպատակ կա՝ դրա անունը հաղթանակ է»։
Արկադի Անդրեասյանը խոստովանում է, որ իրենից փոքր տղաներ կան, որոնք հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ։
«Ճիշտն ասած, նրանց այդ աննկուն կամքից ոգևորվել եմ։ Այնտեղ սահմանին է մեր ազգի ճակատագիրը, պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ապագան։ Ուզում եմ ասել, ով ունակ է զենք բռնելու, ուզում է իր պատիվը փրկել, հենց այսօր ու հենց այս պահին թող կատարի իր վճռական քայլը։ Մենք ունենք մի առաքելություն այս պատերազմում, պետք է կարողանանք թշնամուն պարտադրել երկարատև խաղաղություն»,-նշեց նա։
Անդրեասյանի խոսքով, առաջնագծից դուրս գալով, եկել է Երևան, հանդիպել վիրավոր զինծառայողների, բոլորն էլ ցանկանում են արա ապաքինվել ու վերադառնալ առաջնագիծ։
«Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»,-նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Այսօր հայկական կողմը խոցել է Ադրբեջանի 9 ԱԹՍ, որից երկուսը՝ ՀՀ տարածքում
- Արծրուն Հովհաննիսյան. Առավոտվա հայտարարությունից հետո անդադար նամակներ եմ ստանում աղջիկներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան