Քաղաքական 21:07 18/10/2020 Հայաստան

Գերմանացի պատգամավորները Ստեփանակերտից Բեռլինին կոչ են անում Անկարայի ու Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքները սեփական աչքերով տեսնելու համար Արցախի Հանրապետություն են այցելել Գերմանիայի Բունդեսթագի մի քանի պատգամավորներ։

Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր քաղաքական ուժի` «Այլընտրանք Գերմանիայի համար»  կուսակցության ներկայացուցիչները դժգոհեցին՝ «գերմանական ԶԼՄ-ները պատշաճ ու արդար չեն լուսաբանում Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունները»։

«Այդ պատճառով շատ կարևոր էր, որ մենք գայինք ու մեր աչքերով տեսնեինք իրականությունը»,-ասում է պատգամավոր Շտեֆեն Քոթրեն

Գերմանացի խորհրդարանականների խումբն արդեն եղել է լեռնաքաղաք Շուշիում, տեսել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու կրած վնասները, շրջել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտով, ամենուր հանդիպել են ռմբակոծված տներ ու բնակելի շենքեր, որոնց հարևանությամբ ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել։

«Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարաններին դադարեցնել միայն խոսելը,՝պետք է սկսել գործել։ Պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, որպեսզի այս պատերազմը շուտով վերջանա»,-ասաց Քոթրեն։

Գերմանացի պատգամավորների խոսքով, իրենց առաքելությունն է Արցախում տեսածը հասցնել իրենց երկիր ու Եվրոպա, պատմել իրականության մասին։ Նրանք համոզված են՝  խաղաղություն սիրող հասարակություններն ու կազմակերպություններն իրականությունն իմանալուց հետո հանդես կգան, իրենց ձայնը կբարձրացնեն ընդդեմ Ադրբեջանի ու կպահանջեն դադարեցնել պատերազմը։

«Մենք պատրաստ ենք խաղաղության համար քայլեր անել»,-նշեց գերմանացի պատգամավորը։

Նրանք ընդգծում են՝ ԼՂ-ում տեղի ունեցողը լոկալ պատերազմ, չէ, այլ մեծ կոնֆլիկտ։

«Մենք այստեղ ենք, որ եվրոպացի ժողովրդին արթնացնենք, ցույց տանք, թե ինչ է կատարվում այստեղ։ Մենք փորձում ենք լուծում գտնել Արցախի խնդրի կարգավորման համար։

Կարծում ենք, որ Մինսկի շրջանակում գործընթացը չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը»,-ասում է պատվիրակության մեկ այլ անդամ՝ Անդրեաս Կալբիցը ընդգծելով, Արցախում Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական շենքները, կրակել արգելված զենքերից։

Նա շեշտում է՝ այստեղ նոր ցեղասպանության վտանգ կա, փորձում են բնաջնջել Արցախի բնակչությանը։

«Դատապարտում ենք ագրեսիվ բոլոր քայլերը, ցանկանում ենք, որ հենց այս պահին այն դադարեցվի, պատերազմ ստանձնած երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն»,-նշեց գերմանացի խորհրդարանականը։

Գերմանական պատվիրակության մեկ այլ անդամ Անդրեաս Գալաուն ընդգում է՝ բնակելի շենքերը թիրախավորվել են միտումնավոր, խաղաղ բնակչությանը վախեցնելու ու վնաս հասցնելու համար։ Նա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող ահաբեկիչների, Սիրիայից ու այլ երկրներից բերված վարձկաների վրա։

«Եթե պարզվի, Ադրբեջանն այդ ահաբեկիչներին հատուկ բերում է Արցախի դեմ  կռվելու համար, ապա պետք է Ադրբեջանին համարենք միջազգային ահաբեկչությանը սատարող երկիր»,-ասաց

Նրանք ընդգծում են՝ Գերմանիան չի կարող այս պատերազմում Հայաստանին զենքով օգնել, բայց կարող է Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ օրինակ զենքի էմբարգո, որոշ անձանց մուտքի արգելք, բանկային հաշիվներից օգտվելու հնարավորության բացառում։

«Հենց այս պահին մենք նստած ենք Արցախում՝ Ստեփանակերտում։ Այստեղից Բեռլինին կոչ ենք անում՝ ազդել Անկարայի ու Բաքվի վրա»,-ասաց գերմանացի պատգամավորը։

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը գերմանացի պատգամավորներին փոխանցեց Շուշիի եկեղեցին վնասած զենքի մի կտոր, որի վրա կա սերիա, համար։ Նա հույս հայտնեց, որ եվրոպացի խորհրդարանականներին դա կօգնի հետաքննություն իրականացնել և ապացուցել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պատերազմ է հրահրում ու աջակցում։

Ի պատասխան գերմանացի պատգամավորները շնորհակալություն հայտնեցին, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչներ ասացին՝ անընդունելի է, որ կազմակերպության անդամ երկրներից մեկը՝ Թուրքիան նման պատերազմ է սանձազերծում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}