Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը. Զորհրաբ Մնացականյան
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի խախտման մասին։
«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,-գրել է Զոհրաբ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի դրությամբ հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ, Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հոկտեմբերի 18-ին ժամը 00։00-ից հայտարարվել էր մարդասիրական զինադադար, սակայն դրանից հետո էլ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել է հարձակումներ ձեռնարկել որոշ ուղղություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում