Սյունիքի սահմանները պաշտպանելու համար կամավորներ են շտապ պետք
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքաի համայնքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայրենակիցներ,
Մեղրի համայնքի հարգելի քաղաքացիներ,
Մեղրիի տարածաշրջանի սահմանների պաշտպանության նպատակով դիմում ենք ձեզ՝ խնդրելով կամավորության հիմունքներով ցուցակագրվել։
Այս պահից սկսած՝ կարող եք ներկայանալ Մեղրիի զինկոմիսարիատ»։
Մինչ այդ շտապ կոչով հանդես էր եկել Սյունիքի մարզի մեկ այլ քաղաքի՝ Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը.
«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։ Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն։
Համայնքի ղեկավար` Մանվել Փարամազյան»։