Հենց այդ էլ ուզում էինք լսել. Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե հոկտեմբերի 17-ին ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ:
«Հենց այդ էլ ուզում էինք լսել»,- Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ ասել է Շուշան Ստեփանյանը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան երեկ հումանիտար զինադադարի հաստատումից հետո ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել:
«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ», - «Մեդիամաքսի» հաղորդմամբ ասել է Աբդուլաևան CNN Turk-ի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Երեք տասնյակից ավելի զոհեր կան քաղաքացիական բնակչության և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում:
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Առավոտյան ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման. Արցախի ՊՆ
- Մեզ անհրաժեշտ է կայունություն ինչպես հողի վրա, այնպես էլ բանակցային գործընթացում. ԵԱՀԿ նախագահ
- Ադրբեջանը խախտել է հումանիտար հրադադարը
- ՀՀ ԱԳՆ. Բարձր ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը
- ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին միջանցք տրամադրել. Պողոսյան
- Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Արցախի նախագահի խոսնակ
- Արցախի ԱԳՆ-ն՝ մարդասիրական հրադադարի մասին
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան