ԵԽ պատգամավորը առաջարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառել
Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ:
Այս մասին տեղեկանում ենք վերջինիս «Թվիթերի» էջից։
«Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում։ Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում գրել է Է. Ֆրանկոսը։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա.
«Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան կասեցրեց Թուրքիա զինամթերքի արտահանումը․ Կանադայի ԱԳ նախարար
- Ռուսաստանը 120-ից ավելի զենիթային հրթիռ է փոխանցել է Թուրքիային S-400-ի համար