19.10.2020. Կորոնավիրուսի 766 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Առողջացել է 104 մարդ: Մեկ օրում մահացել է 10 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ն` առողջացած, 1091-ը` մահվան ելքով: Մահվան ևս 316 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան