Պետք է կանգնենք մեր բանակի կողքին, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Բոլորս պետք է կանգնենք մեր բանակի կողքին, ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ»,- ասուլիսում ասաց «Արիության մեդալով» հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ պետք է բոլոր կարող մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին, կատարեն։
«Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք ոգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինել ու պետք է լինենք»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհված ժամկետային զինծատայող Ալբերտ Հովհաննիսյանի նկարը համացանցում պտտվում էր՝ որպես «պատերազմի սիմվոլ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք․զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը դիմում է կոչով
- Ալբերտն ու իր ընկերները Հայրենիքի հանդեպ սերն ամեն ինչից վեր դասեցին. Արայիկ Հարությունյան
- Անմահացած Ալբերտի հայրը խնդրում է ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցել հիմնադրամին
- Որդիս, ում նկարն այս օրերին լայն տարածում գտավ աշխարհում, անմահացավ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր