Պոմպեոն կընդունի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին ու Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հայտնում է POLITICO-ն։
Նշվում է, որ առայժմ հայտնի չէ՝ նախատեսվա՞ծ է երկկողմ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև։
«Սակայն նրանց միաժամանակ այցերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է նորացված հակամարտությունը մեղմելուն ուղղված իր ջանքերը»,-նշում է հրատարակությունը։
Աղբյուրի տվյալներով, Պոմպեոն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կհանդիպի ուրբաթ առավոտյան, դրանց անմիջապես հետո նախատեսված է Զ. Մնացականյանի հետ հանդիպումը։ Նշվում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը չի բացառել Վաշինգտոնում գտնվելու ընթացքում ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։