Թշնամու հրետակոծումից վիրավորված 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա
Ադրբեջանական կողմի հրետակոծումից ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ դրական դինամիկա կա: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
Ըստ նրա, Ռոբերտի Վիճակն արդեն կայուն է: Դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, բայց կշարունակի բուժվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:
«Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Դերձյանը:
Հարակից հրապարակումներ`
- 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է,դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
- Թշնամու ագրեսիայի հետևանքով Հայաստանում ու Արցախում վիրավորված Արծվիկի, Նարեկի ու Ռոբերտի կյանքին վտանգ չի սպառնում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները